Լրահոս
Հասարակական
19:00
16.02.23
82

Քննարկվել են ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Img default alt hy

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել, մասնավորապես, էներգետիկայի, առողջապահության և կապիտալի շուկայի զարգացման ոլորտում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի բարելավման ու կայունության հեռանկարներին:a