Լրահոս
Քաղաքական
21:15
28.02.23
121

Քննարկվել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Img default alt hy

Ս․թ․ փետրվարի 27-ին Սակրամենտոյում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձության սկզբունքով առևտրային առաքելությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի հայ համայնքային խնդիրներին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցութունը տարբեր ոլորտներում։