Լրահոս
Հասարակական
14:00
14.01.26
347

Քաղաքապետարանում ևս շռայլ պարգևատրումներ կլինեն

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանում ևս 2026 թվականին պարգևավճարների պակաս չի լինի, դրա համար մեծ գումար է առանձնացվել: «Հալուրի» հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պարգևավճարների ֆոնդը կազմում է 1 միլիարդ 127 մլն 934 հազար դրամ

«Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված է 1,127,934.6 հազ. դրամ: Նշված միջոցները հանդիսանում են պլանային ցուցանիշ, և դրանց տրամադրումը տեղի կունենա տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքի արդյունքների հիման վրա: 

Պարգևատրման ֆոնդը նախատեսված է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին 2026 թվականի ընթացքում պարգևատրելու նպատակով՝ իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա և որակյալ աշխատանքի համար՝ բյուջետային կանոնակարգերին համապատասխան»