Լրահոս
Քաղաքական
18:08
20.02.23
267

Քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է. Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ ՊՆ նախկին շենքի բնակիչների կողքին եմ։

Քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․

Անհնար է ընդամենը մեկ վրանում կազմակերպել այս մարդկանց ժամանակավոր կացությունը։

Ոստիկանությունը առանց բացատրության չի թույլատրում երկրորդ վրանի տեղադրումը, թեև, տվյալ մասնավոր տարածքի սեփականատերը տվել է իր համաձայնությունը։

Բազմաթիվ են կերակրող մայրերը, ծերերը, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք․ մանկահասակ երեխաներից ոմանք շարունակում են ջերմել։ Չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին։

Պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսել քաղաքացիների հետ և խնդրի լուծման տարբերակներ»: