Լրահոս
Հասարակական
21:20
10.02.22
138

Քաղաքացին կոտրելով «Արցախբանկ»-ի դռան ապակիները՝ մտել է բանկ

Img default alt hy

Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53  հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա: 

Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարեն Սարդարյանը   կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան  բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: