Լրահոս
Աշխարհ
18:45
01.05.23
177

Քաղաքացին կասկածվում է 90-ամյա մոր դաժան սպանության մեջ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 90-ամյա կնոջ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա դուստրը: Հանցագործությունը, ըստ դատախազության, կատարվել է ապրիլի 29-ին՝ Ռասպլետին փողոցի բնակարաններից մեկում։

Թոշակառուի մարմինը հայտնաբերվել է մայիսի 1-ի առավոտյան, քրեագետները կնոջ որովայնի շրջանում դանակի 15 հարված են հաշվել։

Վերջինը, ով տեսել է տարեց կնոջը, նրա դուստրն է եղել, իրավապահները նրան բերման են ենթարկել դաժան սպանության կասկածանքով։

Թե քանի տարեկան է նա և որն է եղել սպանության դրդապատճառը, չի հաղորդվում։