Լրահոս
Սպորտ
00:30
03.05.23
180

ՊՍԺ-ն 2 շաբաթով հեռացրել է Մեսսիին թիմից

Img default alt hy

ՊՍԺ-ն թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC-ն։

Ղեկավարությունը որոշել է պատժել խաղացողին Սաուդյան Արաբիա մեկնելու համար, քանի որ արգենտինացին տեղյակ չէր պահել մարզիչ Քրիստոֆ Գալտիեին և խորհրդական Լուիշ Կամպուշին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի առավոտյան Մեսսիի բացակայությունը մարզումներից շատ խոսակցություններ է առաջացրել թիմի ներսում, առաջին հերթին խաղացողների շրջանում, որոնցից ոմանց զարմացրել է արգենտինացու նկատմամբ ղեկավարության հնարավոր առանձնահատուկ վերաբերմունքը։

Մեսսին, ով Սաուդյան Արաբիայում տուրիստական գերտեսչությաբ դեսպանն է, արաբական երկիր է մեկնել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի «Լորիենի» հետ խաղում (1:3) պարտվելուց հետո։