Լրահոս
Հասարակական
11:53
16.02.23
84

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Img default alt hy

Փետրվարի 15-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում և Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: