Լրահոս
Հասարակական
20:19
27.11.24
436

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց

Img default alt hy

Նոյեմբերի 27-ին, ժամը 09:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապահին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, կան արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «DAF» և «Volvo» մակնիշների բեռնատարները, այնուհետև պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել ևս 130 տրանսպորտային միջոց։

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։