Լրահոս
Հասարակական
12:07
14.01.26
83

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց․ ՆԳՆ ՓԾ

Img default alt hy

Հունվարի 13-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց և 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: