Լրահոս
Քաղաքական
19:22
30.09.24
228

Պուտինը Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է  պարգևատրել երկրում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասվում է հրամանագրում։

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։ Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր դեսպան է նշանակել ՌԴ-ում՝ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին։