Լրահոս
Տարածաշրջան
15:24
09.05.23
134

Պուտինը Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է անցկացրել Փաշինյանի և ԱՊՀ մյուս երկրների գործընկերների հետ (տեսանյութ)

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու նպատակով բացի Նիկոլ Փաշինյանից Ռուսաստանում են նաև Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները։

Այսօր նրանք նաև ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին։