Լրահոս
Միջազգային
17:00
06.10.22
101

Պուտինը չի մասնակցի Եգիպտոսում կլիմային նվիրված խորհրդաժողովին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել Եգիպտոսում նոյեմբերին անցկացվող ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին, որը նվիրված Է լինելու կլիմայի փոփոխություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, չի պլանավորում»,-Պեսկովը պատասխանել Է լրագրողների այն հարցին, թե պլանավորում Է արդյոք ՌԴ նախագահը մասնակցել նոյեմբերին կայանալիք խորհրդաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: