Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:50
11.02.23
199

Փորձել է անցնել Լաչինի միջանցքը. ֆրանսիացի պատգամավորը Ալիևի աչքերին է ուզում նայել

Լաչինի միջանցքով անցնել ու Արցախ գնալ է այսօր փորձել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելյամին:

Նա այսօր է Երևան ժամանել ու օդակայանից անմիջապես ուղևորվել է Արցախ՝ պարզելու՝ ճի՞շտ է ասում արդյոք Ադրբեջանի նախագահը, թե Լաչինի միջանցքը բաց է: Նա աչքով է տեսել, որ ստում է Ալիևը: Սյունիքի և Արցախի սահմանին՝ առաջին անցակետում, զգուշացրել են՝ առաջ գնալը վտանգավոր է: