Լրահոս
Աշխարհ
00:20
10.05.23
193

Պոնին հարձակվել է յոթամյա տղայի վրա

Img default alt hy

Մոսկվայում պոնին հարձակվել է յոթամյա տղայի վրա՝ սմբակներով մի քանի հարված հասցնելով նրան։ Կենդանու հետ հանդիպումից հետո երեխան կոտրվածքներով հոսպիտալացվել է, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Baza Telegram ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայիսի 4-ին, Նոր Մոսկվայի խաղահրապարակում, երբ տղան հեծանիվ է վարել։ Ինչ-որ պահի նա բախվել է պոնիին՝ կորցնելով կառավարումը: Վախեցած ձին հարվածել է երեխայի ազդրին, որից հետո նա փորձել է փախչել, սակայն հերթական հարվածն է ստացել, երբ մեջքով շրջվել է կենդանուն։ Դեպքից հետո տուժածը տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է մի քանի կոտրվածք։