Լրահոս
Հասարակական
20:30
17.02.23
106

«Պոլի վրա են քնել՝ ծխի ու մրի մեջ». ՊՆ նախկին շենքից վտարվածները կացարան են պահանջում պետությունից

Երկրորդ օրն է՝ դրսում են պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարվածները: Ընտանիքները պատրաստվում են այս գիշեր լուսացնել  հենց շենքի բակում: Երեխաները քնում են սառը քարերին՝ գորգերի մեջ փաթաթված: Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը բնակիչներին ժամանակավոր կացարաններ է առաջարկել: 

Անցած գիշեր ընտանիքներից մի քանիսը գնացել են նախարարության տված հասցեներով: Ասում են՝ կա՛մ բանալին դուռը չի բացել, կա՛մ տանն արդեն ապրողներ են եղել: