Լրահոս
Հասարակական
15:00
18.02.23
91

ՊՆ նախկին շենքից վտարված ընտանիքներին այցելել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Երրորդ օրն է դրսում են Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված ընտանիքները: Նրանց գիշերն այցելել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Բանակցել են ոստիկանների հետ, որպեսզի բնակիչներին թույլ տան վրաններ տեղադրել:

Մանկահասակա երեխաների հետ դրսում մնացած մարդիկ պատրաստվում են անժամկետ նստացույց սկսել Պաշտպանության նախարարության նախկին շենքի հարևանությամբ: