Լրահոս
Հասարակական
18:27
28.09.24
256

Պետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ. Տեր Եսայի Արթենյան

Img default alt hy

Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության անդամներ։ Այս մասին Մայր տաճարի Մյուռոնօրհնության միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Եկեղեցին միշտ եղել է՝ պետականության ամրապնդման ամենակարևոր գրավականներից մեկը, եկեղեցին միշտ է հաշտության կողմնակիցն ու ապահովողը։ Պետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ»,-ասաց նա՝ ի նկատի ունենալով եկեղեցու կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը։