Լրահոս
Քաղաքական
12:24
30.11.24
677

Պայքարը շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնի․ հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան

Img default alt hy

«Սրբազան պայքար»ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես է գալիս կոչով:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավատում է` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու:

«Գիտեմ, բոլորդ սպասում եք, թե երբ ենք ազդարարելու այդ ժամը, որ միասին վերջնականապես լուծելու ենք մեր երկրի խնդիրներն ու հեռացնելու չարիքին»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց Սրբազանը:

Նա նշեց, թե այսօրվա իշխանությունը մեկ մարդու պաշտամունքի իշխանություն է:

«Փորձում են արդարացնել չարիքը բերողին, որովետև վախենում են, ոչ մի ասելիք չունեն, իրենց ասելիքը կախված է մեկ մարդուց` չարիքից: Այո՛, վախենում եք, սարսափում եք, որ ձեր հացը կկորցնեք»,- դիմելով ՔՊ-ականներին` ասաց Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով` Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն: