Լրահոս
Քաղաքական
17:55
06.02.23
206

«Պատերազմը չկանգնեցրի, որ Նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը․ Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում անդրադարձել է նաև Արմեն Չարչյանի դեմ կարված գործին, որի հիմքում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան թեման է։

«Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ Նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։

Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձել են անտուն, և սրանք դեռ ուզում են մարդասեր երևալ։ 

Մի կողմ դնենք Չարչյանի դեմ անհիմն մեղադրանքը և անդրադառնանք հարցի այլ կողմի։ Եթե իրոք նիկոլենք անհանգստացած են «Հաց բերողով» ու իրենց համար մարդու կյանքն արժեք է, ապա ինչո՞ւ են 120 հազար հայի անտեսել Արցախում։

Ինչո՞ւ հաց չեն հասցնում Արցախում կտրոններով սննդամթերք ստացող մեր քույրերին ու եղբայրներին։ Փաշինյանի համար կիրթ ու կառուցողական Ալիևի հանցագործության պատճառով Արցախում մարդիկ են մահանում, շրջափակման արդյունքում երեխաներ են մնացել առանց կրթության ու տաքության:

Ինչո՞ւ չեն մտահոգվում, թող հաց տանեն նրանց։ Սա ինչ երեսպաշտություն է: Իրականում այս մարդկանց ո՛չ «Հաց բերողի» մահն է հետաքրքրում, ո՛չ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Նրանց հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը»։