Լրահոս
Քաղաքական
21:30
29.11.24
245

Պատերազմի մեծացող վտանգ՝ Բաքվից. ուղղություն է նշում ադրբեջանական մամուլը

Հայ-ադրբեջանական նոր պատերազմի վտանգը մեծանում է, կարծում են որոշ հայ վերլուծաբաններ: Նրանք Բաքվի մեդիայում նկատում են՝ Հայաստանի արտգործնախարարության դեռ 5 ամիս առաջ գուժած ադրբեջանական հնարավոր ագրեսիայի առաջին ծուխը: Ադրբեջանական մամուլը ողողված է հրապարակումներով, թե Երևանը, իբր, նախապատրաստվում է պատերազմի: Հայ փորձագետները նկատում են՝ COP29 համաժողովից հետո Ադրբեջանը նորից անցել է ուժի սպառնալիքի քաղաքականությանը