Լրահոս
Միջազգային
19:35
29.11.24
201

Պատերազմի մանկական դեմքը. Ռուսաստանը 7 երեխայի է վերադարձնում Ուկրաինա

 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր բնակավայր է վերցրել Դոնեցկի մարզում: Վորովսկոե գյուղում ռուսներն այսօր են վերահսկողություն հաստատել: Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այդ տեղեկությունը: Նրանք հայտնում են՝ Կիևի վրա անօդաչուների գրոհի մասին: Գիշերն են ռուսական ԱԹՍ-ները հարվածել մայրաքաղաքի Դնեպրովսկ և Օդեսկայա թաղամասերին: Օդեսկայայում 7 մարդ վիրավոր է՝ ըստ Կիևի: Թե քանի անօդաչու է կիրառվել, չի նշվում: Գրեթե 5 տասնյակ անօդաչու էլ ռուսներն են վնասազերծել Դաշնության արևմտյան շրջաններում: