Լրահոս
Քաղաքական
23:30
29.04.23
214

Փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին․ Արման Աբովյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արևելք (Ռուսաստան+Իրան+Չինաստան) և Արևմուտք (ԱՄՆ+Եվրոպա+Թուրքիա) մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է շատ կարևոր փուլ։

Անշուշտ ամեն ինչ պտտվում է Արցախի և Հայաստանի շուրջ, այսինքն ո՞վ է ի վերջո վերահսկելու տարածաշրջանը։

Այս պարագայում ակնհայտ է , որ այս իշխանության «թեթև ձեռքով» ստեղծվել է իրավիճակ, երբ Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց հարցերը (ռուս֊իրանական ազդեցության չեզոքացում) լուծելու են Արցախի և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հաշվին, ինչը իր հերթին լիովին համապատասխանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը։

Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով , որ հայկական կողմը իսպառ հրաժարվում է ինքնուրույն որոշումներ կայացնել Հայաստանի ինքնիշխանության պահպանելու տրամաբանության ներքո։

Սա իրականում մի իրավիճակ է, երբ մենք փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին»։