Լրահոս
Քաղաքական
22:00
08.06.22
165

«Փաշինյանի թիմը կարմիր գիծն է հատել». ընդդիմադիրները հայտարարություն են ուղարկել ԵՄ գրասենյակ

«Անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանով են խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողություններ կատարել ոստիկանները», այս պնդումն են անում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Հայաստանում Եվրամիության գրասենյակ ուղարկած հայտարարության մեջ:

Ընդդիմադիր խմբակցությունները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հունիսի 3-ին ոստիկանությունը քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ է արձակել՝ քաջ գիտակցելով, որ հավաքվածների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակից է, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար: