Լրահոս
Աշխարհ
15:45
01.05.23
145

Փարիզում թալանել են Bulgari խանութը

Img default alt hy

Փարիզում օրը ցերեկով կողոպտվել է տեղի էլիտար ոսկերչական խանութը. ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Bulgari խանութը նախկինում ևս ենթարկվել է զինված կողոպտիչների հարձակումներին. երկու տարի առաջ  խանութից 10 միլիոն եվրոյի (8,77 միլիոն ֆունտ ստեռլինգ) արժողությամբ զարդեր են գողացել:

Նշվում է, որ այդ ժամանակ հանցագործներից մեկը ոտքի հատվածում վիրավորում էր ստացել ոստիկանի կողմից  արձակված կրակոցից, իսկ ավելի ուշ՝ դատապարտվել։