Լրահոս
Հասարակական
19:30
08.06.22
328

Պարեկները 18-ամյա վիրավորին իրենց ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 45 հասցեում՝ Խամաճիկների թատրոնի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում և հնարավոր է՝ լինեն վիրավոր կամ վիրավորներ: 

Կարճ ժամանակ անց պարեկները նկատում են 2 երիտասարդի, որոնցից մեկի ինքնազգացողությունը գտնվում է վատ վիճակում: Ճիշտ կողմնորոշվելով, պարեկները մոտենում են նրանց և պարզում, որ  նրանցից մեկը վիրավոր է:

Ահազանգում են շտապօգնություն, սակայն  պարեկները, տեսնելով որ վիրավորի թիկունքից ուժեղ արյուն է հոսում, տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, սակայն նա  մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կողմից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նա Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 17-ամյա Աշոտ Խ.-ն է: Նա բաց է թողնվել: