Լրահոս
Իրավական
19:45
03.06.25
134

Պարեկներին տեսնելով՝ նետել էր սինթետիկ թմրամիջոցն ու ձերբակալվել

Img default alt hy

Մայիսի 30-ին Երևանի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արցախի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Մասիսի բնակիչ 46 և 33 տարեկան երկու տղամարդու։ Մինչ այդ, 33-ամյա երիտասարդը ոստիկաններին տեսնելով՝ նետել է փաթեթ, որի մեջ ակնհայտ երևացել են բյուրեղանման զանգված և գլանակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով գլանակ։

Տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: