Լրահոս
Իրավական
19:23
04.06.25
201

Պարեկներին է ներկայացրել մարտական փամփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղահաբեր

Img default alt hy

Հունիսի 2-ին Երևանի պարեկները Կորյունի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Հյունդայի» մակնիշի մի մեքենա։ Վարորդը ներկայացրել է մարտական փամփուշտներ, այնուհետև կուլ տվել ինչ-որ դեղահաբեր, որոնցից չորսն ընկել են գետնին։

Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։