Լրահոս
13:15
04.05.23
103

Պապիկյանն առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է զորամասերում

Img default alt hy

Մայիսի 4-ին վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։

Ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Շրջել եմ զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այցելել եմ նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին»,-գրել է Պապիկյանը: