Լրահոս
Հասարակական
14:55
28.02.23
146

Փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Img default alt hy

Մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

«Ըստ այդմ,  մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և  Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - հայտնում են Երևանի քաղաքապետարանից։