Լրահոս
Արցախ
22:19
09.05.23
196

Ուժ տվող հանրահավաք՝ Ստեփանակերտում. Արցախը հայկական պահող ճանապարհը չի կարող փակվել

149 օր շրջափակված Արցախում այսօր հանրահավաք է կազմապերկել «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը։ Վերածննդի հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, վեր պարզել բռունցքները՝ Արցախի շուրջ համախմբման կոչ անելով համայն հայությանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարթակից դիմել  է ռուս խաղաղապահներին՝ պահանջելով, որ  կատարեն իրենց  պարտականությունները՝ վստահ լինելով, որ  Արցախի  ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։