Լրահոս
Աշխարհ
15:15
01.03.23
272

Ուսուցիչը ծեծի է ենթարկել ութերորդ դասարանի աշակերտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Mediahub»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայից ուսուցիչի վրա քրեական գործ է հարուցվել՝ աշակերտին ծեծի ենթարկելու համար: Տղամարդը ութերորդ դասարանի աշակերտին ուժով դուրս է բերել դասասենյակից և երեք անգամ հարվածել նրա դեմքին։

Թիվ 2031 դպրոցում ֆինանսական գրագիտության դաս էր։ Ուսուցիչ Սերգեյ Օկոպսկին հարձակվել է աշակերտի վրա և պահանջել, որ նա դուրս գա դասարանից, սակայն 14-ամյա ութերորդ դասարանցին հրաժարվել է։ Սկզբում Օկոպսկին նրան գցել է աթոռից, իսկ հետո սկսեց ուժով քաշքշել: Վնասվել է աշակերտի գլուխն ու աչքը:

Ուսուցչին հեռացրել են դպրոցից, իսկ հետո նրա դեմ քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգիրք 156 հոդվածով:

Տեսանյութը՝ այստեղ