Լրահոս
Միջազգային
14:40
28.02.23
78

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու լավագույն պահն է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա պահը ամենաբարենպաստն է համարում ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։ «Այժմ մի եզակի իրավիճակ է, երբ հնարավոր է վերջ դնել այս հակամարտությանը: Նման պահ կարող է այլևս չլինել»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցին տված հարցազրույցում։