Լրահոս
Տարածաշրջան
15:52
03.05.23
294

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին, ՌԴ նախագահը չի տուժել

Img default alt hy

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը:

Ռազմական և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում ԱԹՍ-ները շարքից հանվել են:

Դրանց ընկնելու և բեկորների պայթելու հետևանքով տուժածներ և նյութական վնաս չկա։

Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել, շարունակվում է սովորական ռեժիմով աշխատել։

Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել այն ժամանակ, երբ հարմար կհամարի:

Կրեմլը Կիևի գործողություններն անվանել է ծրագրված ահաբեկչական գործողություն, Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ: