Լրահոս
Միջազգային
23:00
14.02.23
127

Ուկրաինան ավելի շատ զենք է սպառում, քան արտադրվում է ամբողջ ՆԱՏՕ-ի տարածքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան ավելի շատ զենք է սպառում, քան արտադրվում է ամբողջ ՆԱՏՕ-ի տարածքում: Այդուհանդերձ, նատօ-ականները շարունակում են զինել Կիևը նոր կործանիչներով ու տանկերով:

Հայ ռազմական փորձագետների պնդմամբ՝ սակայն, F-16 կործանիչները կամ Լեոպարդ տանկերը ամենավտանգավոր զենքերը չեն, որ Արևմուտքն ուղարկում է Ուկրաինա:

Վաշինգտոնը Վարշավայով Կիև է ուղարկում մեծ հեռահարության հրթիռներ, որոնք կարող են հասնել Ռուսաստանի խորքերը: