Լրահոս
Աշխարհ
12:30
01.05.23
187

Ոստիկանը 33 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել է

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ոստիկանը մահացել է 33 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո, գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Թրոյ Պատերսոնը 1990 թվականին հարձակվման է ենթարկվել երեք զինված անձանց կողմից, որոնք կրակել են նրա գլխին՝ փորձելով 20 դոլար գողանալ:

«Հերոս ոստիկան, ով լվանում էր իր մեքենան հրշեջ հիդրանտի մոտ տնից երեք թաղամաս այն կողմ, վեգետատիվ վիճակում մնաց մինչև շաբաթ գիշեր իր մահը»,- ասվում է գրառման մեջ։

Հարձակման ժամանակ Փաթերսոնը 27 տարեկան էր, որից վեցը ծառայել է ոստիկանությունում՝ վաստակելով յոթ գովասանագիր մասնագիտական ​​նվաճումների համար։ Արդեն հիվանդանոցում նրան տրվել է հետախույզի կոչում։