Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
12.12.24
120

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ն երեկ խմբակցությունից հեռացրեց պատգամավոր Հակոբ Ասլանյանին։

«Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ։

«Հրապարակ»

Գյումրիում եռօրյա փրայմերիզի առաջատարն անկուսակցական, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից Սարիկ Մինասյանն է՝ «Սովրանոյի» Արման Սահակյանի ընկերը։

«Հրապարակ»

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը երեկ արդեն ստացել է հրաժարականի SMS-ը:

«Ժողովուրդ»

ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ կռվախնձորն էլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի, ապա նաև տեղակալի պաշտոններն են:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։