Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
13.12.24
90

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝ հավաքել երրորդ դասարանցիների մայրենիի աղմուկ բարձրացրած դասագրքերը, որպեսզի գրքի կազմի վառվող դրոշի նկարը փոխեն նորով:

«Ժողովուրդ»

Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած Սարիկ Մինասյանը, ով անկուսակցական է, Նիկոլ Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել:

«Հրապարակ»

Պատժի փոխարեն Արսեն Թորոսյանը շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա:

«Ժողովուրդ»

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինեն։

«Հրապարակ»

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որը կարելի է գնահատել որպես դեղին քարտ` իշխանություններին ուղղված:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ: