Լրահոս
Մամուլի տեսություն
09:57
28.11.24
89

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալ», սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։

«Ժողովուրդ»

ԱԺ նախագահը մինչ օրս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելու օրակարգով ԱԺ փակ նիստ հրավիրելու դիմում չի ստացել Անդրանիկ Քոչարյանից. նա ձգձգում է և չի ուղարկում դիմումը:

«Հրապարակ»

Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում․ այսօր Աղազարյանին պաշտպանելով՝ նաև իրենք իրենց պաշտպանած կլինեին՝ չափերն անցած առաջնորդի հետագա կամայականություններից:

«Հրապարակ»

ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել:

«Ժողովուրդ»

Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ: