Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
02.10.24
85

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ադրբեջանցիների հետ Սամվել Բաբայանի կապն ապահովել է Ռազմիկ Աղասյանը պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին եւ կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե` մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում:

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է:

«Հրապարակ»

Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Արգիշտի Քյարամյանը եւ Վահե Ղազարյանը:

«Հրապարակ»

Խորհրդարանի իշխող խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել ուժային որոշ կառույցների ղեկավարներից՝ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում հանցավորության դեմ պայքարի եւ բարեփոխումների ձախողման համար։

«Ժողովուրդ»

2020 թ-ին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: Հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանի հետ: