Լրահոս
Մամուլի տեսություն
09:47
19.11.24
101

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է Փաշինյանի հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»:

«Ժողովուրդ»

Ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը սափրվելու իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ:

«Հրապարակ»

Լուրեր կան, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար:

«Ժողովուրդ»

Նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է ավելի ուշ զանգահարել և տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ: