Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
15.01.26
80

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, որ ադրբեջանական «քաղաքական բենզինը» իրացվի խաղաղության անվան տակ։

«Հրապարակ»

Անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգեւատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։

«Ժողովուրդ»

Իշխող ՔՊ 20 հոգանոց վարչությունից 5-ը կին են, իսկ 15-ից 8-ը չեն ծառայել բանակում:

«Հրապարակ»

Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղման չեն գնացել: Հիշեցնենք հոր հոգեհանգստին Արամ Սարգսյանը համբուրել է Վեհափառի աջը։

«Փաստ»

Պետբյուջեի, մեր՝ հարկատուներիս հաշվին սնվող ՔՊ-ականները դրել ու հաշվել են, իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ վաստակած, Կարապետյանների մեկ օրվա ծախսը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ: