Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
13.01.26
78

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Կճոյանը Փաշինյանին  խոստացել է ամենաքիչը 100 հոգեւորական ներգրավվել մինչեւ շաբաթվա վերջ:

«Հրապարակ»

Քահանաների մի մասի վրա  կոմպրոմատ են գտել, դրանով են ծնկի բերել, իսկ մյուսներին սոցիալական եւ ֆինանսական երաշխիքներ են տվե: 

«Փաստ»

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից: Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում:

«Ժողովուրդ»

Դեկտեմբերին նախարարները ստացել են 7-8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:

«Հրապարակ»

Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ: