Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
26.11.24
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։

«Հրապարակ»

Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով. անգամ իրեն հյուր գնացած անձանց շեմից ներս չի թողնում:

«Հրապարակ»

Մարզպետները հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։

«Հրապարակ»

ՔՊ-ում քիչ չեն նաև Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել:

«Փաստ»

Վահե Ղազարյանը իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցրած քննադատությունները չեզոքացնելու, հանցավորության դեմ «պայքարելու» լուրջ «հայեցակարգ» է մշակել ու կիրառել՝ արգելել էր ոստիկանության կայքում դրանց մասին հրապարակումներ անել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: