Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
18.09.24
73

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանին արեւմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն
է նաեւ թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության
առնել։

«Ժողովուրդ»

Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության
պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Փաշինյանը. Ադրբեջանի ԱԳՆ

«Հրապարակ»

Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝
Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ, երբ հայտնի
դարձավ, որ Փաշինյանին հրավիրել են հոկտեմբերի 4-5-ին Ֆրանկոֆոնիայի 19-
րդ գագաթնաժողովին մասնակցելու։

«Ժողովուրդ»

ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել, թե ի՞նչ փուլում են Ադրբեջանի հետ
խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:

«Հրապարակ»

Մինչ տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական
հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, ԱդրբեջանըՆախիջեւանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել եւ պատրաստվում է հաջորդ
ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ: