Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
04.05.23
155

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու». ասել է Ն. Փաշինյանը:

«Փաստ»

Ամերիկյան գործիչները գիտեն, որ Հայաստանի ժողովուրդի ճնշող մեծամասնությունը բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը:

«Հրապարակ»

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին պարտադրում է ստորագրել Հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։

«Փաստ»

Տավուշում Փաշինյանի հանդիպումը ժողովրդի հետ ամբողջությամբ բեմադրված է եղել:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մնում է անպատիժ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: