Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
09.06.22
128

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Փաստ»

ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ կարծիք են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ և ցուցաբերվել է առանձնակի, ոչ մի հիմնավորում չունեցող շտապողականություն։

«Հրապարակ»

Փաշինյանը չի ցանկացել Բադասյանին ազատել, բայց Ներսիսյանին էլ չի ուզում նեղացնել, եւ շուտով նա պաշտոնի կնշանակվի։

«Ժողովուրդ»

Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք:

«Հրապարակ»

Իշխանության թիրախում երկու ոչ իշխանական հեռուստաընկերություններն են:

«Փաստ»

Սփյուռքի ներկայացուցիչները Զ. Սինանյանին ասել են, որ գումար կփոխանցեն միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ: