Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
18.02.23
75

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալիք համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսի կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է Լեռնային Ղարաբաղի մասին որևէ նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանը Թուրքիային խոստացել է, որ շատ շուտով կկարողանան հասնել նրան, որ Ռուբեն Վարդանյանը «հեռացվի ճանապարհից»:

«Հրապարակ»

Մյունխենի համաժողովը հակառուսական ու հակաիրանական բովանդակություն ունի, որին մասնակցում է Ն. Փաշինյանը։

«NEWS.am»

Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ մարտ ամսին կթողնի գրասենյակի ղեկավարի պաշտոնը:

«Ժողովուրդ»

Ոստիկանության էրեբունու բաժնի ներկայիս պետ Արմեն Գասպարյանին հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը համակարգից հեռացրել էր, երբ բացահայտել էր, որ նա մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: