Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
07.02.23
74

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «բենեֆիսն» է լինելու:

«Փաստ»

«Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». ասել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը:

«Հրապարակ»

«ՍԻԼ ինշուրանս»-ի հետ պայմանգիր են կնքել վարչապետի աշխատակազմը՝ 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել, տարածքային կառավարման նախարարությունը՝ 224 հազար դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 165 հազարի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 143 հազարի, Կադաստրի կոմիտեն՝ 905 հազարի, քրեակատարողական ծառայությունը՝ 2 մլն 761 հազարի, ԱԺ-ն՝ 4 մլն դրամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ 121 հազարի չափով։

«Ժողովուրդ»

Իշխող ՔՊ խմբակցության ներսում անառողջ մթնոլորտ է: Պարգևավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները, որոնք իրենց ղեկավարների գիտությամբ դիմել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին՝ պարգևավճար ստանալու պահանջով, անհարմար իրավիճակում են:

«Հրապարակ»

Արտակ Բուդաղյանը փետրվարի 1-ին ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ իշխանություններին քննադատելու համար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ: