Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
04.06.25
86

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։ Իշխանության վերնախավը հիմնադրել է «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը։

«Հրապարակ»

Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել՝ այլեւս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։

«Հրապարակ»

Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիեւյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ։

«Իրավունք»

Կադրային ջարդ է սկսվելու. կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: